Միայն ժողովրդի կազմակերպված անհնազանդ ընդվզումը կարող է ապօրինությունների դեմն առնել

Միայն ժողովրդի կազմակերպված անհնազանդ ընդվզումը կարող է ապօրինությունների դեմն առնել
14.10.2025 | 18:07

Մի տարրական ունիվերսալ ճշմարտություն կա պետության կառավարման մեջ, որ կարծես միայն Նիկոլը լավ գիտի:

Եթե չես կարողանում քո հանդեպ կեղծ քրեական գործերով հետապնդման դեմն առնել, այլ կերպ ասած, եթե չես կարողանում իրավական համակարգի քո հանդեպ ապօրինի կիրարկման դեմն առնել, ապա դու չես կարողանալու «ընտրվել»: Ինչու՞: Որովհետև իրավապահ համակարգն արդյունավետ քաղաքական հետապնդման գործիք սարքողը շատ հանգիստ իր ուզած ընտրական սցենարն է ստանալու, և դու կրկին չես կարողանալու դրա դեմն առնել:

Եվ հետևաբար, ինչ էր/է հարկավոր, որ չարվեց և շարունակաբար չի արվում: Կա այս պահին կարևոր երեք շինծու քրեական գործ, որով իմ ասած վստահությունը այս իշխանությունը ստացել է: Նա վստահ է, որ ինչ էլ անի, 26-ին իր դեմը չեն կարողանալու առնել, քանզի հիմա էլ չեն կարողանում:

Մեկը Միքայել սրբազանի գործն է: Ըստ ձեզ՝ ինչու՞ էր դատավորը պուճուր քայլերով որոշումները կայացնում, մի օր՝ մեղադրանք, շաբաթ անց՝ վճիռ և այլն: Պարզ պատճառով՝ ստուգում էին փողոցի արձագանքը. ժողովուրդը թողեց, որ ապօրինությունը տեղի ունենա, և հետևաբար այն տեղի ունեցավ:

Հաջորդը Բագրատ սրբազանի գործն է: Եթե էլի ժողովուրդը թողեց (կարդալ՝ ընդդիմադիր առաջնորդությունը), որ այս մի գործով էլ կեղծ վճիռ կայացվի և ընդհանրապես, եթե թողեցինք, որ հորինած դատավարությունը շարունակվի, ռեժիմը վստահություն է ունենալու, որ ինչ էլ անի, 2026-ին այս ընդդիմությունը իր դեմը չի կարողանալու առնել:

Սա է բացարձակ ճշմարտությունը: Այս նույն մեխանիզմը հենց հիմա Էրդողանը բանեցնում է Թուրքիայում: Բոլոր ավտորիտար համակարգերը այս նույն տրամաբանությամբ են գործում: Եվ միայն ժողովրդի կազմակերպված անհնազանդ ընդվզումը կարող է ապօրինությունների դեմն առնել:

Այսքանը, կարող եք շարունակել պատրաստվել ընտրությունների: Չխանգարեմ:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 958

Մեկնաբանություններ